«Ոսկե ծիրան» միջազզգային 13-րդ կինոփառատոնի Միջազգային խաղարկային մրցութի գլխավոր մրցանակին է արժանցել «Բալերի անունները» /ռեժ․` Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)/ ֆիլմը: Արծաթե մրցանակին արժանացավ «Անմահը» /ռեժ․`Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան) ֆիլմը, Ժյուրիի հատուկ մրցանակին` «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին»/ռեժ․՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա)/:
Միջազգային վավերագրական մրցույթի առաջին մրցանակակիրը «Ձախ ափի հանդիման» /ռեժ․՝ Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)/ ֆիլմն է: «Արծաթե ծիրանը» շնորհվեց «Դոնժուանը» /ռեժ․՝Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)/ ֆիլմին, ժյուրիի հատուկ մրցանակը` «Մանուկը» /ռեժ․՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)/ ֆիլմին:
Հայկական համայնապատկեր ազգայի մրցույթի «Ոսկե ծիրան» մրցանակը շնորհվեց «Բարի լույս» /ռեժ․՝Աննա Արևշատյան (Հայաստան)/ ֆիլմին: Լավագույն հայկական վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմը /ռեժ․՝Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)/, լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ`- «Ընձառյուծի լռությունը» /ռեժ․՝Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)/: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Դավիթ Սաֆարյանի (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ) «28:94 Տեղական ժամանակով» ֆիլմին:
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանը իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար: FIPRESCI ժյուրիի մրցանակի արժանացավ Բրանկո Շմիդտը «Բալերի անունները» ֆիլմի համար, Էկումենիկ ժյուրիի մրցանակին Սեյեդ Հադի Մոհաղեղին (Իրան) «Անմահը» ֆիլմի համար: